211652_close_icon
views-count2215 դիտում article-date 19:30 26-11-2018

Երկրաշարժ Իրան-Իրաք սահմանային գոտում. կան 716-ից ավելի տուժածներ

Նոյեմբերի 25-ին, տեղական ժամանակով ժամը 20:37-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16:37-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.310 և արևելյան երկայնության 45.730 աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Իրաք սահմանային գոտի, Սարպոլ-է Զահաբ քաղաքից 21 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 6.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8-9 բալ: Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության՝ երկրաշարժի հետևանքով կան 716-ից ավել տուժածներ: Ավելի վաղ «РИА Новости» լրատվական գործակալությունը հայտնել էր 70-ից ավելի տուժածների մասին: [b]Արտակարգ իրավիճակների նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր