211652_close_icon
views-count3531 դիտում article-date 13:36 26-11-2018

Թուրք-իրանական սահմանին թուրքական զորամաս է հրթիռակոծվել

Թուրք-իրանական սահմանային Իգդիրի նահանգում Քրդստանի աշխատավորական կուսակցության PKK զինյալները թուրքական զորամաս են հրթիռակոծել: Այս մասին հայտնում է թուրքական CNN Turk-ը: Հրթիռակոծությունից հետո PKK զինյալների և թուրք զինվորների միջև փոխհրաձգություն է սկսվել: Փոխհրաձգության հետևանքով 1 թուրք զինվոր է վիրավորվել: Թուրքական ԶՈՒ-ն հատուկ գործողություններ է սկսել PKKզինյալներին բացահայտելու և ձերբակալելու ուղղությամբ: 1980-ականներից սկսված թուրք-քրդական բախումները 2015 թ. ամռանից նոր թափ են ստացել: Թուրքիայի տարբեր շրջաններում Թուրքական ԶՈՒ-ի եւ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկների միջեւ ռազմական գործողություններ են ընթանում:

Նմանատիպ նյութեր