211652_close_icon
views-count3277 դիտում article-date 21:48 25-11-2018

Եվրամիությունը դատապարտել է Իրանի նախագահի արտահայտությունները

Եվրամիությունն այսօր դատապարտել է Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հայտարարությունն Իսրայելի մասին՝ Թեհրանում կայացած կոնֆերանսի ընթացքում: Ռուհանին Իսրայելին բնութագրել էր որպես Մերձավոր Արևելքի մարմնին «քաղցկեղի ուռուցք», որը տարածաշրջանի վերահսկողության համար աճեցրել է ԱՄՆ-ը: «Իսրայելի լեգիտիմությունը կասկածի տակ դնող՝ նախագահ Ռուհանիի արտահայտությունները բացարձակապես անընդունելի են: Դրանք նաև անհամատեղելի են երկխոսության և միջազգային իրավունքի հիմքի վրա միջազգային վեճերի կարգավորման անհրաժեշտության հետ», նշված է Բրյուսելի տարածած հայտարարության մեջ: Բացի այդ, Եվրամիությունը հաստատել է իր հաստատակամությունը՝ Իսրայել պետության պահպանմանը և անվտանգության երաշխիքներին:

Նմանատիպ նյութեր