2723 դիտում
15:20 22-11-2018
ԱՄՆ-ի ռազմակայանները և ավիակիրներն իրանական հրթիռների հասանելիության գոտում են. ԻՀՊԿ
Աֆղանստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Քաթարի տարածքում տեղակայված ամերիկյան ռազմակայանները, ինչպես նաև Պարսից ծոցում գտնվող ԱՄՆ-ի ավիակիրներն իրանական հրթիռների հասանելիության գոտում են:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադիր-գեներալ Ամիր Ալի Հաջազադեն:
«Դրանք գտնվում են մեր հասանելիության սահմաններում, և մենք կարող ենք հարված հասցնել դրանց, եթե ամերիկացիները գործողություններ ձեռնարկեն»,-ասել է իրանցի գեներալը՝ հավելելով, որ ամերիկյան ավիակիրներն Իրանի թիրախներն են:
Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին Հաջազադեն հայտարարել էր, որ Իրանը մեծացրել է իր հականավային հրթիռների հեռահարությունը և այժմ կարող է հակառակորդի թիրախները խոցել 700 կիլոմետր տարածության վրա:
Նմանատիպ նյութեր
5521 դիտում
23:28 15-07-2020
ԱՄՆ-ն դուրս է բերում իր ռազմակայանները Աֆղանստանից․ «Ամերիկայի ձայն»
927 դիտում
19:10 25-06-2015
Գերմանիայի նախկին ռազմակայանները կվերածվեն արգելոցների
904 դիտում
12:20 11-11-2023
Իսրայելական վարչակարգը անպայման կկործանվի, եւ ԱՄՆ-ն չի կարողանա փրկել նրան. ԻՀՊԿ հրամանատար
Այս բաժնից
391 դիտում
17:17 22-04-2024
Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված զգայուն հարցեր. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը