211652_close_icon
views-count1440 դիտում article-date 13:49 22-11-2018

Դավիթ Վիրաբյանը ԱԳՆ կենտրոնական ապարատում զբաղեցնելու է կարևոր և բարձր պաշտոն. Աննա Նաղդալյան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի նախկին մշտական և լիազոր ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը, ով ՀՀ նախագահի հրամանագրով հետ է կանչվել զբաղեցրած պաշտոնից, ԱԳՆ կենտրոնական ապարատում զբաղեցնելու է կարևոր և բարձր պաշտոն՝ մայրաքաղաքից համակարգելոով նաև այն ուղղությունը, որն իրականացնում էր որպես ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: « Վիկտոր Բիյագովը նշանակվել է ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ: Դեսպանների հետկանչումը և նշանակումը բնականոն և շարունակական գործընթաց է, այն իրականցվում է նախապես պլանավորված ռոտացիայի արդյունքում և այստեղ այլ ենթատեքստ պետք չէ փնտրել: Դավիթ Վիրաբյանը ԱԳՆ կենտրոնական ապարատում զբաղեցնելու է կարևոր և բարձր պաշտոն՝ մայրաքաղաքից համակարգելոով նաև այն ուղղությունը, որն իրականացնում էր որպես ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ: Եվ պարոն Վիրաբյանը, և պարոն Բիյագովն ունեն մասնագիտական բարձր պատրաստվածություն և մեր դիվանագիտական անձնակազմի պրոֆեսիոնալիզմը, կարողությունները և արդյունավետությունը չպետք է որևէ մեկի մոտ կասկած հարուցեն: Շնորհավորում ենք մեր գործընկերներին և ցանկանում ամենայն հաջողություն իրենց բոլոր նախաձեռնություններում»,- գրել է Նաղդալյանը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/22/1110750/]ստորագրել [/url]Դավիթ Վիրաբյանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից հետ կանչելու մասին: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Բիյագովը:

Նմանատիպ նյութեր