211652_close_icon
views-count1882 դիտում article-date 13:10 22-11-2018

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է սահմանափակել պլաստմասե իրերի կիրառումը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր աշխատասենյակի պլաստմասե գրիչները փոխարինել է թղթե էկոգրիչներով: Այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Իմ աշխատասենյակի պլաստմասե գրիչները փոխարինեցի թղթե էկոգրիչներով: Քայլ առ քայլ պետք է սահմանափակել պլաստիկե պիտույքների կիրառումը՝ հանուն շրջակա միջավայրի պաշտպանության»,- գրել է Փաշինյանը: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նոյեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում նույնպես թղթե էկոգրիչ էր օգտագործում:

Նմանատիպ նյութեր