211652_close_icon
views-count2336 դիտում article-date 11:25 22-11-2018

Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է պետական բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը: Օրակարգում է 2019թ.-ի պետական բյուջեի նախագիծը: Օրակարգում են նաև «Պաշտոնատար անձանց գործունեության ապա­հով­ման, սպասարկման և սոցիալական երաշ­խիքների մասին» Հայաստանի Հանրա­պետու­թյան օրեն­քում փոփոխություններ և լրացում կա­տարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփո­խու­թյուններ կատարելու մասին» նախագծերի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունները։ Նախատեսված են նաև «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին, «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2018 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծերի քվեարկությունները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր