211652_close_icon
views-count35544 դիտում article-date 11:15 22-11-2018

Երևանում Нива-ի վարորդը բախվել է խաչմերուկը կարգավորող «սվետաֆորին», տապալել այն և հայտնվել «գազոնում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 01 DD 049 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել խաչմերուկը կարգավորող լուսացույցին (светофор): Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ լուսացույցը հիմքից կոտրվել է; Օպերատիվորեն ժամանել են Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողները, ովքեր արդեն մի քանի ժամ է՝ կարգավորում են խաչմերուկը, որպեսզի խցանումներ և վթարներ տեղի չունենան։ Փաստի առթիվ Ճանապարհային Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի արգելակների հետ խնդիրը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր