211652_close_icon
views-count2650 դիտում article-date 12:05 22-11-2018

Արցախի նախագահը Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել բարերար Ջերի Թրփանջյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել բարերար Ջերի Թրփանջյանի հետ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահիօ աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել կրթության ու գիտության ոլորտի զարգացմանը: Նախագահը երախտագիտություն է հայտնել Ջերի Թրփանջյանին Արցախին մշտական աջակցություն ցուցաբերելու համար՝ բարձր գնահատելով նրա հայրենանվեր գործունեությունը:

Նմանատիպ նյութեր