211652_close_icon
views-count2623 դիտում article-date 12:31 22-11-2018

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի Արեւմտյան ափի ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի Արեւմտյան ափի ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահիօ աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը բարձր է գնահատել հայկական համագումարի գործունեությունը համազգային խնդիրների լուծման եւ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում՝ գոհունակությամբ նշելով Արցախի հետ համագործակցության բարձր մակարդակը: Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր