211652_close_icon
views-count8497 դիտում article-date 10:06 22-11-2018

Քաղաքական հակառակորդներ՝ Արարատի մարզպետն ու Մասիսի քաղաքապետը, դաշնակիցներ են դարձել․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Գա­րիկ Սարգսյանը և նրա օգնա­կան Լիլիթ Միրզախանյանը հանդիպել են Մասիսի քաղա­քապետարանի աշխատակազմի հետ: Հետաքրքիրն այն է, որ ընդամենը վեց ամիս առաջ Գա­րիկ Սարգսյանը և Մասիսի քա­ղաքապետ Դավիթ Համբարձումյանը քաղաքական հակառա­կորդներ էին՝ Սարգսյանը ճա­նապարհ էր փակում, իսկ Համբարձումյանը ծեծում էր ճանա­պարհ փակողներին: Բայց հիմա նրանք դաշնակիցներ են, որով­հետև Համբարձումյանը՝ որպես Մասիսի քաղաքապետ, պետք է ձայներ ապահովի իր վերադա­սի՝ մարզպետ Սարգսյանի համար: Լիլիթ Միրզախանյանը ևս ընդգրկված է «Իմ քայլը» դաշին­քի ռեյտինգային ցուցակում՝ նույն թիվ 5 ընտրատարածքից: Թեև նա ձևակերպված է մարզ­պետի օգնական, բայց կատա­րում է աշխատակազմի ղեկա­վարի պարտականությունները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր