211652_close_icon
views-count7052 դիտում article-date 09:51 22-11-2018

Սև ուրբաթ․ մեկնարկում է տոնական շրջանը․ խանութները հսկայական զեղչեր են առաջարկում․ «Ամերիկայի ձայն»

Նոյեմբերի վերջին հինգշաբթի օրը նշվող Գոհաբանության տոնին հաջորդող գնումների մեծ զեղչերի «Սև ուրբաթով» ԱՄՆ-ում մեկնարկում է տոնական շրջանը, որը տևում է մինչև Ամանոր: Բազմաթիվ ամերիկացիներ գնումներ են կատարում հենց այս օրերին: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4668582.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Գոհաբանության տոնին հաջորդող ուրբաթը ԱՄՆ-ում կոչվում է «Սև ուրբաթ»: Դա նշանակում է, որ խանութները գնորդների առջև իրենց դռները բացում եմ գիշերը՝ առաջարկելով հսկայական զեղչեր։ Հազարավոր ամերիկացիներ տոնական զեղչերից օգտվելու մղումով սովորաբար հերթ են կանգնում խանութների բացվելուց ժամեր առաջ։ Թեքսասում Հյուստոնից ոչ հեռու տեղակայված տեխնիկայի խանութի առջև որոշ մարդիկ հերթ են կանգնել դեռ երկուշաբթի օրվանից։ ԱՄՆ-ում «Սև ուրբաթը» համարվում է տոնական շրջանի մեկնարկի կարևոր ավանդույթ:

Նմանատիպ նյութեր