211652_close_icon
views-count2620 դիտում article-date 09:33 22-11-2018

Հովհաննես Սահակյանը ստիպված կլինի պատասխան տալ պետական բյուջեի միջոցները վատնելու համար․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Սոցիալական ապահովության պետական ծառայության պետերը իրենց կարիերան միշտ վատ են ավարտում: Վազգեն Խաչիկյանի ճակատագիրը կարող է կիսել նաև թավշյա հեղափոխությունից հետո ծառայության պետի պաշտոնին հրաժեշտ տված Հովհաննես Սահակյանը: Ճիշտ է, նրան Վազգեն Խաչիկյանի նման չեն մեղադրում նպաստները ուտելու մեջ, բայց Սահակյանն էլ պաշտոնին հրաժեշտ տալուց առաջ պարգևավճարներ է տվել իր աշխատակիցներին, որի գումարը գերազանցում է 50 մլն դրամը: Սահակյանը ստիպված կլինի պատասխան տալ պետական բյուջեի միջոցները վատնելու համար, և գուցե հասկանա, որ բարեգործություն կարելի է անել միայն սեփական միջոցներով և ոչ թե հարկատուների հաշվին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր