211652_close_icon
views-count8084 դիտում article-date 09:13 22-11-2018

Մաքսայինի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի դեմ քրգործը փակվել է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի սկզբին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ` նախատեսված Քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Ըստ քրեական գործի նյութերի՝ Արմեն Ավետիսյանը հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարներով կառուցել էր Հաղթանակ զբոսայգում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը: ԱԱԾ հաղորդագրությունից մեկուկես ամիս անց այս գործից որևէ նորություն չկա: Ավելին՝ Ավետիսյանը ամեն տեղ հայտարարում է, որ այդպիսի քրգործ այլևս գոյություն չունի, իրեն հաջողվել է փակել այդ գործը: Բնականաբար, մեծ գումարների միջոցով»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր