211652_close_icon
views-count2255 դիտում article-date 23:52 21-11-2018

«Նապոլիի» նախագահ. Կավանիին գրկաբաց կընդունենք, եթե...

«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հայտարարել է, որ ակումբը դեմ չէ ՊՍԺ-ից վերադարձնել ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիին: «Ձմռանը մենք ոչ մի տրանսֆեր չենք նախատեսում: Սակայն ամռանը թոփ-խաղացող կգա: Եթե Կավանին հոգնել է Փարիզից, մենք պատրաստ ենք նրան ընդունել գրկաբաց: Սակայն միայն այն դեպքում, եթե նա համաձայնվի աշխատավարձի նվազեցմանը», ասել է Դե Լաուրենտիսը: Հիշեցնենք, որ Կավանին «Նապոլիից» ՊՍԺ-էր տեղափոխվել 2013 թվականին:

Նմանատիպ նյութեր