211652_close_icon
views-count2850 դիտում article-date 22:21 21-11-2018

ՊԵԿ-ը երբևիցե տրանսֆերտները հարկելու գաղափար չի արտահայտել. Դավիթ Անանյանը ներկայացրել է եկամուտների համատարած հայտարարագրման գաղափարի էությունը. 168.am

[url=https://168.am/2018/11/20/1044632.html?fbclid=IwAR0wE8mnD0nJ9IDjAHy-rGGOlVc-PEQB8-jX4MJQWt5jNLWp4nK5Zjtv79s]168.am-[/url]ը գրում է. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն երբևիցե տրանսֆերտները հարկելու գաղափար չի արտահայտել, խոսք է գնացել ընդհանրապես տարեկան եկամուտների հայտարարագրման մասին, իսկ հայտարարագրումը դեռևս չի նշանակում, որ եկամուտը պետք է հարկվի: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը ըված հարցազրույցում ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ տպավորություն ստեղծվեց, որ ՊԵԿ-ը որոշել է հարկել արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների եկամուտները, Դավիթ Անանյանը պատասխանեց. «Դուք շատ լավ առանձնացրեցիք խնդիրը: Դուք հարցրեցիք, թե ինչո՞ւ տպավորություն ստեղծվեց, որ մենք որոշել ենք հարկել արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների եկամուտները, այլ ոչ թե տրանսֆերտները: Դրա մեջ շատ էական տարբերություն կա, որովհետև մենք երբևիցե տրանսֆերտները հարկելու վերաբերյալ նույնիսկ գաղափար չենք արտահայտել, որովհետև տրանսֆերտները չի կարելի հարկել, դրանք եկամուտներ չեն, դրանք հոսքեր են: Մենք միշտ խոսել ենք ընդհանրապես եկամուտների հայտարարագրման մասին: Եվ հիպոթետիկ կարող էր նաև քննարկվել նաև այն եկամուտները, որոնք ստացել են եկամտային հարկի իմաստով ռեզիդենտ համարվող մեր քաղաքացիներն արտասահմանում: Եվ այդ եկամուտները կարող էին հիպոթետիկ քննարկվել որպես տարեկան եկամուտների հայտարարագրում ներառման ենթակա գումարներ: Այնինչ, փոփոխվել է կամ այլ կերպ է ընկալվել մեր արտահայտած մտքերը: Մենք որևէ անգամ չենք ասել, որ պատրաստվում ենք հարկել տրանսֆերտները»: Մանրամասներն՝ [url=https://168.am/2018/11/20/1044632.html?fbclid=IwAR0wE8mnD0nJ9IDjAHy-rGGOlVc-PEQB8-jX4MJQWt5jNLWp4nK5Zjtv79s]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր