211652_close_icon
views-count2415 դիտում article-date 23:30 21-11-2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ «Եվրասիական շաբաթ» միջոցառմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 19-ից 21-ը Փարիզում կայացել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) «Եվրասիական շաբաթ» ամենամյա միջոցառումը։ Միջոցառմանը մասնակցել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանի գլխավորած պատվիրակությունը։ Բացի ՏՀԶԿ անդամ երկրների պատվիրակություններից, միջոցառմանը մասնակցել են նաև արևելյան գործընկերության և կենտրոնական Ասիայի երկրների ներկայացուցիչները։  Նոյեմբերի 19-ին, միջոցառման պաշտոնական բացման օրը, ներկայացվել են մի շարք երկրներում ՏՀԶԿ փորձագետների կողմից իրականացված հետազոտությունների արդյունքներն ու առաջարկությունները։ Հետազոտությունների առանցքում մասնակից երկրներում ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված ռազմավարությունների, առանձին միջոցառումների, աջակցության ուղղությունների արդյունավետության բացահայտումն էր։ Մասնակից երկրների ներկայացուցիչները նաև փորձի փոխանակման հանդիպում-քննարկումներ են ունեցել։ Մինչ միջացառման մեկնարկը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը հանդիպում է ունեցել ՏՀԶԿ Եվրասիայի վարչության ղեկավար Վիլիամ Տոմսոնի հետ և քննարկել մի շարք հարցեր հետագա համագործակցության, ինչպես նաև միջոցառման ընթացքում տարբեր ձևվաչափի հանդիպումներ, քննարկումներ կազմակերպելու հնարավորությունների վերաբերյալ։ Նոյեմբերի 19-ին Հայաստանի պատվիրակության կողմից կազմակերպվել է նաև առանձին քննարկում ՏՀԶԿ և Գերմանիայի Միջազգային Համագործակցության Գործակալության փորձագետների հետ։ Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՏՀԶԿ փորձագետների կողմից ՓՄՁ նոր ռազմավարության մշակման ընթացիկ աշխատանքներին աջակցելու, ինչպես նաև ռազմավարության մոնիթորինգն իրականացնելու հարցում։ ՏՀԶԿ «Եվրասիական շաբաթ» միջոցառումների շրջանակներում նոյեմբերի 20-ին հայկական պատվիրակությունը կազմակերպել է առանձին հանդիպում-քննարկում ՏՀԶԿ փորձագետների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է Ձեռնարկատիրական հաշտարարի ինստիտուտի ներդրման փորձը տարբեր երկրներում, մասնավորապես՝ Ուկրաինայում և Վրաստանում։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ՏՀԶԿ փորձագետների կողմից հետագայում ստանալ համապատասխան աջակցություն Հայաստանում Հաշտարարի ինստիտուտի կայացման հարցում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր