211652_close_icon
views-count2121 դիտում article-date 16:11 21-11-2018

Դերասանուհի Միլի Բոբի Բրաունը դարձել է ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան

Դերասանուհի Միլի Բոբի Բրաունը, ով հատնի է դարձել «Շատ տարօրինակ բաներ» սերիալում խաղացած գլխավոր դերով, նշանակվել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) ամենաերիտասարդ բարի կամքի դեսպանը: Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, որոշման մասին հայտարարվել է նոյեմբերի 20-ին ՄԱԿ-ում Երեխաների պաշտպանության համաշխարհային օրվա առթիվ կայացած մամուլի ասուլիսում։ «ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան լինելը իմ վաղեմի երազանքն է, ինձ համար շատ մեծ պատիվ է նշանավոր մարդկանց ցուցակում հայտնվելը, ովքեր երկար տարիներ աջակցել ու աջակցում են ՅՈւՆԻՍԵՖ-ին»,-ասել է դերասանուհին: Նա նշել է, որ անհամբերությամբ է սպասելու երեխաների ու երիտասարդության հետ հանդիպմանն ամբողջ աշխարհում, որպեսզի ավելի լավ իմանա նրանց խնդիրների ու կարիքների մասին և հանդես գա նրանց անունից: Հիմնական խնդիրների թվում, որոնցով Բրաունը պլանավորում է զբաղվել, նա առանձնացրել է կրթության անհասանելիությունն ու երեխաների նկատմամբ բռնությունը:

Նմանատիպ նյութեր