211652_close_icon
views-count12802 դիտում article-date 12:56 21-11-2018

«Շերեմետևո» օդանավակայանում Հայաստանի քաղաքացու զոհվելու հետ կապված միջադեպի հետաքննությունը կտևի 10 օր

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը հաստատել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա ՀՀ քաղաքացու մահվան մասին տեղեկատվությունը, միջադեպի վերաբերյալ հայտարարությունը հրապարակվել է ՀՀ ներկայացուցչության պաշտոնական ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ մահացածի ինքնությունը հայտնի է, նա 1993թ. ծնված Ա.Գ. Եփրեմյանն է: Դեսպանատնից հայտնել են, որ շարունակվում են ՀՀ քաղաքացու մահվան հանգամանքների ու պատճառների բացահայտմանն ուղղված քննչական գործողությունները, և իրենք մշտական կապի մեջ են գտնվում ՌԴ համապատասխան մարմինների հետ: «Շերեմետևո» օդանավակայaնում Հայաստանի 25-ամյա քաղաքացու զոհվելու հետ կապված միջադեպի փաստով ստեղծվել է հատուկ հանձնաժողով, իսկ բախման պատճառների հետաքննությունը կտևի 10 օր: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռոսավիացիայի ղեկավար Ալեքսանդր Ներադկոն, փոխանցում է Tass գործակալությունը։ «Իհարկե, կլինի, ստեղծվել է հանձնաժողով»,-ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե անցկացվելո՞ւ է, արդյոք, հետաքննություն: Հավելել է, որ «Շերեմետևո»-ի թռիչքավայրէջքային գոտում տղամարդուն տապալած ինքնաթիռը պատկանում է «Աերոֆլոտ» ավիաընկերությանը։ Վերջինս մինչև հետաքննության ավարտը հրաժարվել է մեկնաբանել միջադեպի պատճառները: «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում Է, որ Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում մարդու հետ բախված ինքնաթիռը գիշերը Աթենքում վայրԷջք Է կատարել վնասված ֆյուզելյաժով: Աթենքի «Էլեֆտերիոս Վենիզելոս» օդանավակայանի ծառայություններում գործակալությանը հայտնել են, որ Մոսկվայից Beoing-737-ը վայրէջք է կատարել 22:50-ին: «Ռուսական փոխադրողի ինքնաթիռին թռիչքադաշտում դիմավորել են ոստիկանության և վերգետնյա ծառայությունների աշխատակիցները, որոնք վայրէջքից անմիջապես հետո դրսից մանրակրկիտ զննել են օդանավը»,-ասել է գործակալության զրուցակիցը: Ֆյուզելյաժի արտաքին բաղադրիչները զննելիս հայտնաբերվել են կենսաբանական հետքեր ու վնասվածքներ: Որոշում է ընդունվել ժամանակավորապես դադարեցնել այդ օդանավի թռիչքները: Հիշցնենք, որ նոյեմբերի 20-ի երեկոյան «Շերեմետևո»-ից ինքնաթիռի մեկնումից հետո մարդատար հանրանավի անձնակազմը դիսպետչերներին հայտնել էր թռիչքավայրէջքային գոտում թափառքի ժամանակ տեղի ունեցած հնարավոր բախման մասին: Որոշվել էր ինքնաթիռը չվերադարձնել օդանավակայան, քանի որ դրա համակարգերը վնասվածքների ազդանշան չէին տվել: Դրանից հետո թռիչքուղում հայտնաբերվել են ՀՀ քաղաքացի՝ 25-ամյա Ալբերտ Եփրեմյանի մարմնամասերը, ում ավելի վաղ արտաքսել էին Իսպանիայից։ Ա. Եփրեմյանը Մադրիդից հայրենիք էր վերադառնում Մոսկվայում միջանկյալ կանգառով:

Նմանատիպ նյութեր