1634 դիտում
13:09 21-11-2018
Գազի սակագների հետ կապված բանակցություններն ընթացքի մեջ են. նախարարի պաշտոնակատար
Գազի սակագների մասով այս պահին բանակցություններն ընթացքում են, սակագների հետ կապված նորություն կլինի փետրվարին: Այս մասին «Երևանի ՋԷԿ»-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:
Նրա խոսքով`գազի սակագների հետ կապված աշխատանքային խումբ կա, որում ընդգրկված են վարչապետի խորհրդականը, նախարարության աշխատակիցներն ու հանրային հարցերի կարգավորման հանձնաժողովը: Ստեղծված աշխատանքային խումբը կդիտարկի ինչպես ներմուծման սակագների ձևավորման, այնպես էլ սակագների ներքին կառուցվածքային խնդիրները»,-ասաց նա:
Էլեկտրաէներգիայի մասով էլ Բաղրամյանը նշեց, որ էլեկտրաէներգիայի մասով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տարեկան ուսումնասիրությունն է իրականացնում: «Մեր նախարարության ենթակայության տակ գտնվող պետական ձեռնարկությունների, օրինակ՝ ատոմակայանի մասով կարող եմ ասել, որ հաջորդ տարի դրա երկրորդ տուրբինի գեներատորը փոխելու ժամանակ որոշակի աշխատանքների համադրմամբ հնարավոր կլինի կրճատել նորոգման կանգնելու տևողությունը»,-ասաց նախարարի պաշտոնակատարը՝ հիշեցնելով, որ 2018 թվականին ատոմակայանի տուրբինի գեներատորը փոխելու աշխատանքների ընթացքում այն վեց ամիս չի աշխատել: 2019 թվականին մենք հնարավորություն ունենք ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրել:
Նմանատիպ նյութեր
2210 դիտում
10:59 09-04-2015
Գազի ու էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությունները կարող են տեղի ունենալ ամռան ամիսներին. ՀԺ
4317 դիտում
19:22 13-10-2016
Մեկ ամսվա ընթացքում կհստակեցվի էլեկտրաէներգիայի և գազի սակագների նվազման հարցը
Այս բաժնից
766 դիտում
09:38 25-04-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 9 մարզերում
766 դիտում
23:51 24-04-2024
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. իրավապաշտպան
547 դիտում
23:19 24-04-2024
Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից. Մելքումյան