211652_close_icon
views-count39934 դիտում article-date 11:25 21-11-2018

Ինչո՞ւ է կապի և տրանսպորտի նախարարի պաշտոնակատարն անակնկալ այցելել Գեղարքունիքի մարզ և ի՞նչ է հորդորել Գեղարքունիքի մարզպետին ու «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրենին անել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն անակնկալ այցելել է Գեղարքունիքի մարզ։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախարարի պաշտոնակատարը «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանի, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանի և ճանապարհաշինարարական ընկերության պատասխանատուների հետ տեղում ծանոթացավ նրանց կողմից կատարված աշխատանքներին։ Այս պահին նախարարի պաշտոնակատարը Գագարին ավանի վարչական տարածքում է, որտեղ հետևում է, թե ինչպես են շինարարները կապիտալ վերանորոգում կամրջի հատվածը, որտեղ անգամ երկար տարիներ չի գործել ջրահեռացման համակարգ, և երկաթբետոնե արգելապատնեշներն իրենց դարն ապրած են եղել։ Նախարարի պաշտոնակատարի հանձնարարականով արդեն ջրահեռացման հատուկ համակարգը կառուցվել է, կատարվում է վերջնական աշխատանք և փոխվելու են երկաթբետոնե արգելապատնեշները։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ կամրջի հարևանությամբ գտնվող ձորակում ահագին աղբ է թափված, և նախարարի պաշտոնակատարը մարզպետին հորդորեց, որպեսզի նախ հեռացնեն ողջ աղբը, իսկ հետո հետամուտ լինեն, որպեսզի աղբ չթափեն, իսկ թափողներն էլ հայտնաբերվեն և ենթարկեն վարչական պատասխանատվության։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նախարարի պաշտոնակատար Հ. Արշակյանը նաև այցելելու է Դիլիջանի ոլորաններ, որտեղ կան ճանապարհային խոչընդոտներ, որոնց աշխատանքները իր հանձնարարականով արդեն սկսել են վերացնել ու տեղում հետևելու է շինարարների աշխատանքներին։ Նախարարի պաշտոնակատարը շինարարական կազմակերպության պատասխանատուներին հորդորեց, որ աշխատանքները կատարեն որակյալ և այն լինելու է իր անմիջական հսկողության տակ։ Հ. Արշակյանը «Հայավտոճան» ընկերության տնօրեն Գ. Ավետիսյանին հանձնարարեց նաև ճանապարհներին տեղադրեն ճանապարհային նշաններ, որպեսզի վարորդները կողմնորոշվեն։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճանապարհներին նշաններ եղել են, սակայն մի մասը վնասվել է վթարների հետևանքով, մի մասն էլ քաղաքացիները գողացել են։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 124+
124+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր