211652_close_icon
views-count5424 դիտում article-date 00:05 21-11-2018

Լրատվամիջոցները հրապարակել են սաուդացի լրագրող Խաշոգջիի սպանության ձայնագրության մանրամասները

Թուրքական լրատվամիջոցների տիրապետության տակ են հայտնվել Սատմբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում The Washington Post-ի սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության պահը ֆիքսած ձայնագրությունները: Ինչպես գրում է Hürriyet Daily News-ը, ձայնագրություններից հետևում է, որ լրագրողին բռնել են վիզային բաժանմունքում: «Բա՛ց թողեք ձեռքս: Ի՞նչ եք դուք ձեզ թույլ տալիս», - ըստ աղբյուրի՝ գոռում էր Խաշոգջին: Հայտնի է, որ թուրք իրավապահները ձայնագրության մեջ կարողացել են առանձնացնել հետախուզության գնդապետ Մահեր Աբդուլազիզ Մութրեբի ձայնը, որը պարբերաբար ուղեկցել էր Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանին: «Դավաճան: Դու պատասխանատվության կենթարկվես», - ասել է նա: Նույն ձայնը լսվում է նաև մյուս բաժանմունքում տեղի ունեցած խոսակցությունում, որտեղ տեղակայված է հյուպատոսի աշխատասենյակը: Այնտեղից 19 հեռախոսազանգ է արվել, որոնք ընթացքում Աբդուլազիզ Մութրեբը շփվել է գահաժառանգ արքայազնի խորհրդականի հետ: Առաջին զանգն արվել է Խաշոգջիի՝ հյուպատոսություն մտնելուց 13 րոպե անց: Ինչպես հաղորդվում է, 7 րոպե տևողությամբ ձայնագրության ընթացքում փոխհրաձգություն է լսվում Խաշոգջիի և 4 մարդու միջև, որոնք ժամանել էին թագավորությունից լրագրողի հետ հանդիպելու համար: Ըստ աղբյուրի՝ ձայնագրության մեջ նաև ֆիզիկական բախման, ծեծի և կտտանքների ձայներ են լսվում, որից 11 րոպե անց լռություն է տիրում: Քննիչների կարծիքով՝ սպանության մասնակիցներն այդ պահին ռադիոհաճախականության խոչընդոտող տատանումներ են միացրել, այնուհետև կոտրել են վերահսկման տեսախցիկները: Լրագրողի սպանությունից 20 րոպե անց Թուրքիա ժամանած խմբի անդամներից մեկին հագցրել են Խաշոգջիի հանդերձները, որոնցով նա դուրս է եկել հյուպատոսության տարածքից: «Սարսափելի է հագնել այն մարդու հագուստը, որին մենք սպանել ենք 20 րոպե առաջ», - արտասանել է նա՝ բոլոքելով, որ կոշիկներն իր համար փոքր են: Հիշեցնենք, որ սաուդացի ընդդիմադիր լրագրողը հյուպատոսություն էր ժամանել հոկտեմբերի 2-ին, ինչից օրեր անց Սաուդյան Արաբիայի իշխանությունները հաստատել են վերջինիս սպանության փաստը, սակայն հերքել են գահաժառանգ արքայազնի մեղավորությունը:

Նմանատիպ նյութեր