4811 դիտում
19:38 20-11-2018
Հրանտ Բագրատյանը զգուշացնում է
[b]Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան էջում գրել է․[/b]
«ԱՎԾ-ն հրապարակել է 2018-ի հունվար-հոկտեմբերի մակրոտնտեսական թվերը։ Ինչպես և կանխատեսել էի մեկ ամիս առաջ, տնտեսական աճի տեմպը շարունակում է անկում ապրել՝ 6%։ Թավշյա հեղափոխությունը Կ.Կարապետյանից ստացել էր 9.7% աճ։ Մինչև տարվա վերջ աճի տեմպը կշարունակի նվազել։ Հնարավոր է բացարձակ անկում 2019-ի առաջին կեսին։ Եթե անկում սկսվի դժվար կլինի վերականգնել։ Ոչինչ ավելի վատ չէ, քան անկում ապրող տնտեսությունը և/կամ նահանջող բանակը։ Սա պարզապես զգուշացում է։ Որոշ ոչ բանիմաց տնտեսագետներ ու պատմաբաններ մամուլում, դասագրքերում «մտքեր» են շաղ տալիս առ այն, որ 90-ականներին Հայաստանն ամենաշատ անկում ունեցող հանրապետությունն է եղել։
Չնայած իմ վարչապետության օրոք ընդհանուր առմամբ տնտեսական աճ է եղել, անկումը եղել է 1992-ին, այնուամնայնիվ պետք է նշեմ, որ կա ՀԲ տվյալների բազան։ Դրանից բխում է, որ 90-ականներին ամենաշատ տնտեսական անկումը եղել է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ (72%), ապա Տաջիկստանում (71%), ապա Մոլդովայում (70%), Ուկրաինայում (69%), Ադրբեջանում (59%) և Ղրղզստանում (55%)։ Հայաստանում անկումը կազմել է 53% (հիմնականում 1992-ին)։ ԱՊՀ արկրների մեջ Հայաստանն առաջինն է տնտեսական աճ ունեցելել 1994-ին՝ պատերազմի ժամանակ՝ 5,4%։ Այդ նույն 1994-ին Վ րաստանն ունեցել անկում -10%, իսկ Ադրբեջանը՝ -19,7%։
Հատկապես պատմաբաններին խորհուրդ կտայի նման անկապ մտքեր գրառելիս պատշաճ օգտվել վիճակագրական աղբյուրներից։
Մենք դեռ կենդանի ենք։ Պատմությունը կարող եք կեղծել մեզանից հետո»։
Նմանատիպ նյութեր
1189 դիտում
09:28 30-01-2014
Հրանտ Բագրատյանը համոզված է, որ նախագահը չի խորացել կենսաթոշակային «բարեփոխման» հարցի էության մեջ. «168 ժամ»
2347 դիտում
09:26 10-10-2014
Հրանտ Բագրատյանը 2 ամիս է, ինչ բացակայում է Հայաստանից. Իրավունք
1475 դիտում
16:29 22-10-2014
Ուրիշի հարսով փեսուն լավություն եք անում. Հրանտ Բագրատյանը թեժացնում է ԱԺ քննարկումները
Այս բաժնից
511 դիտում
20:21 25-04-2024
ՀՀ ԳԱԱ-ն և Աթենքի ակադեմիան համագործակցության հուշագիր են ստորագրել
883 դիտում
20:10 25-04-2024
Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է
511 դիտում
20:08 25-04-2024
Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում