211652_close_icon
views-count3191 դիտում article-date 16:49 20-11-2018

Առաջիկա հինգ տարում եկամտահարկի շեմը կիջնի մինչև 20 տոկոս

Հայաստանում կան ստվերային աշխատավարձեր: Այս մասին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Հաշվապահությունում գրված է, որ աշխատողը ստանում է 80 հազար դրամ, սակայն իրականում ստանում է 160 կամ 200 հազար դրամ: Հիմա այսպիսի իրավիճակում չկա շահագրգռվածություն, որ իրական աշխատավարձը գործատուն ցույց տա: Մենք հիմա հարկային պահը համահարթեցնում ենք, որպեսզի շահագրգռենք մարդկանց իրական աշխատավարձերը գրանցելու համար: Կան երկրներ, որտեղ այս փորձը կիրառվել է, երբ եկամտահարկը իջել է՝ աշխատավարձերի պատկերը փոխվել է»,- «[url=https://www.armenpress.am/arm/news/955177.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ երբ պատկերը հստակ կլինի, նոր պարզ կդառնա, թե ինչ քաղաքականություն իրականացնենք 80 հազար աշխատավարձ ստացողների նկատմամբ: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ առաջիկա 5 տարում եկամտահարկի շեմն իջնելու է մինչև 20 տոկոս: Կուտակային կենսաթոշակների քաղաքականության արդյունքում արդեն մարդկանց աշխատավարձը որոշակի բարձրացրել ենք: Նա նշեց, որ հարկային քաղաքականության արդյունքում նախատեսում են 50 մլրդ դրամ թողնել մարդկանց գրպանում:

Նմանատիպ նյութեր