211652_close_icon
views-count1660 դիտում article-date 15:46 20-11-2018

Փաշինյանը նշեց տնտեսական ակտիվության ցուցանիշը զրոյի հավասարվելու պատճառները

Տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշը չկարողացանք պահպանել, որովհետեւ այն կազմված էր բուքմեյքերների գրասենյակներում արված ստավկաներից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դա մեր ժողովրդի մի զգալի հատվածին տոկոսի տակ է դրել: «Հաջորդ պատճառը Ամուլսարի ներդրումն էր: Այսինքն մեկ կազմակերպության ճակատագրով աճ ենք նկարում: Հաջորդը Թեղուտն էր. թե ինչ է տեղի ունեցել Թեղուտում, բոլորդ գիտեք եւ դա եղել է մինչեւ հեղափոխությունը: Այսինքն այդ հանքը փակվել է: Երբ ժամանակին մարդիկ ահազանգում էին, որ դա մի արեք, մեզ համար պրոբլեմ է դառնալու, ասում էին, բա գրենք, որ տնտեսական ակտիվության ցուցանիշ լինի: Այսօր իմ գնահատմամբ, տնտեսության մեջ տեղի է ունենում առողջացման գործընթաց: Այսինքն մենք խաղադրույքային տնտեսությունից անցնում ենք դեպի արդյունաբերական տնտեսություն: Մենք չենք թողնելու, որ նկարվող թվերով տնտեսություն ունենանք: Մարդիկ մեզ ասում են, որ այդ բուքմեյքերական գործունեությունն աղետ է, այդ թվում նաեւ գազալցակայաններում տեղադրված ապարատները: Մարդիկ միլիոնների պարտքի տակ են ընկնում դրանց պատճառով»,-հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը: Նա նշեց, որ «Հյուսիս-Հարավի» շինարարությունը որակի խնդիր ունի ու եթե հիմա դադարեցվել են որոշ աշխատանքներ դա եւս ազդում է տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա. «Կոռուպցիայի դեմ պայքարը որակի առումով էն հին տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա ազդո՞ւմ է, իհարկե ազդում է»: Փաշինյանն անդրադարձավ նաեւ գազալցակայանների խնդրին՝ նշելով, որ այդ ոլորտում կա շատ մեծ ստվեր. «Երբ մենք սկսեցինք զբաղվել այդ խնդրով, հայտնի մարդկանց գազալցակայաններում գազի սպառման ծավալը կրկնապատկվել է: Մենք ընդամենը ասել ենք, որ հետեւում ենք»:

Նմանատիպ նյութեր