211652_close_icon
views-count66385 դիտում article-date 11:50 20-11-2018

Լարված իրավիճակ Գեղարքունիքի մարզում. բնակիչները փակել են գլխավոր մայրուղին և պահանջում են արդարադատության նախարարի պաշտոնակատարի հետ հանդիպում, հակառակ դեպքում սպառնում են ինքնահրկիզվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 30 րոպեից ավելի է, Երևան-Սևան ավտոճանապարհի Գագարին ավանի վարչական տարածքում երթևեկությունը երկկողմանի դադարեցվել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գագարին ավանի բնակչները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և սպառնում են նույնիսկ ինքնահրկիզվել։ Նրանք պահանջում են արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի հետ հանդիպում, քանի որ բողոքում են Ոստիկանությունից և քննչական ապարատից։ Այս պահին նշված վայր են ժամանել մեծ թվով ոստիկանության ծառայողներ՝ Գեղարքունիքի մարզային վարչությունից և Սևանի բաժնից; Տեղում են նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ճանապարհը փակել են 2 կալանավորված անձանց հարազատները և այդ անձանց դատախազությունը մեղադրում է մի քանի բնակարանային գողություններ կատարելու մեջ, սակայն բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ այդ ամենը սարքված է և դրա ետևում կանգնած է Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը և այդ տարածքի իրավապահ համակարգի մի քանի աշխատակիցներ։ *** 14։45 Քիչ առաջ Ֆոտոլրագրողը հայտնեց, որ իրավիճակի մասին տեղեկացել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Ա. Զեյնալյանը, ում հանձնարարականով արդարադատության փոխնախարարն ընդունելու է ակցիայի մասնակիցներին, ու այս պահին արդեն ճանապարհը բացվել է, և բողոքի ակցիայի մասնակիցները մեկնում են Երևան՝ հանդիպելու արդարադատության փոխնախարարի հետ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր