211652_close_icon
views-count1943 դիտում article-date 10:37 20-11-2018

Երեք տարվա ռոտացիան վերաբերում է երկրին, ոչ թե անձին․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. ««Երբ Հայաստանը նախաձեռնեց գործընթաց, որը վերաբերում էր գործող գլխավոր քարտուղարի պարտա­կանությունների վաղաժամ դադարեցմանը, մենք առաջնորդվում էինք մեկ կարևոր խնդրով՝ մենք ունենք մեր ներիրավական բնույթի հարցերը, որոնք առնչվում էին Յուրի Խաչատուրովին: Եվ որպեսզի տարանջատենք կազմակերպությունը մեր ներքին հարցերից, նախաձեռնեցինք պարտականությունների վաղաժամ դադարեց­ման գործընթացը: Սա արտահայտությունն է մեր այն նպատակի, որ կազմակերպությունը բոլորիս կազմա­կերպությունն է, և մենք պետք է տարանջատենք ներքինը, սա մեզ համար գերակա հարց է, ներքին իրա­վական գործընթաց է այն պայմաններում, երբ մենք խոսում ենք օրենքի գերակայության մասին երկրի ներ­սում»,- «Առավոտ»-ին տված բացառիկ հարցազրույցում նշեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակին: Հայաստանի համար ընդունելի տար­բերակ կարող է համարվե՞լ, եթե ՀԱՊԿ արդյունավետության տեսանկյունից որոշվի, որ այլ երկրի ներկայացուցիչ պետք է ընտրվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում՝ հարցին մեր զրուցակիցը պատասխանեց. «Երեք տարվա ռոտացիան վերաբերում է երկրին, ոչ թե անձին, սա հստակ իրավական եզրակացություն է: Այսինքն՝ մեր երկրի՝ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարման երեք տարին դեռևս չի լրա­ցել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր