211652_close_icon
views-count3922 դիտում article-date 17:22 19-11-2018

«Սոսե»-ն եզրափակվում է «ըստ Սարոյանի» արտամրցութային ծրագրով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնն անդրադառնում է Վիլյամ Սարոյանի ծննդյան 110 ամյակին։ Այդ առիթով կինոփառատոնի արտամրցությանի ծրագրում անցկացվում են սարոյանական օրեր՝ «Ըստ Սարոյանի» խորագրով։ Արդեն ցուցադրվել են ցուցադրվել են Վ․ Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված «Իթակա» /Մեգ Ռայան/, «Կիսալուսնի ծովածոցը» /Մարինե Զաքարյան/ ֆիլմերը։ Կցուցադրվի նաևԳրիգոր Հարությունյանի «Սարոյանի կտակը» վավերագրական ֆիլմը, որն անդրադառնում է աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի կյանքին և ստեղծագործությանը, ինչպես նաև գրողի թողած կտակի խորհրդավորությանը։ Ի դեպ կինոփառատոնն այս տարի բացվել է հենց Սարոյանի համանուն ստեղծագործության հիման վրա նկարահանված «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ» /Մարատ Վարժապետյանիի ֆիլմով։ Արդեն ցուադրված բոլոր ֆիլմերըհրաշալի հնարավություն են Վիլյամ Սարոյանի արդեն ծանոթ ու սիրված ստեղծագործությունների իմասն ու ասելիքն ընկալելու այլ տեսանկյունից։ Այս անգամ կարծես Սարոյան իր ըեթերցողի հետ խոսում է կինոյի լեզվով։ «Ըստ Սարոյանի» արտամրցութային ծրագիրը կավարտվի նոյեմբերի 22-ին՝ «Սարոյանի կտակը» ֆիլմով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր