211652_close_icon
views-count31807 դիտում article-date 14:58 19-11-2018

Երևանում 5 րոպեի տարբերությամբ երթուղային ավտոբուսի սրահում թալանել են «Ելք» խմբակցության անդամին. գողացած իրերի մեջ է նաև թանկարժեք ցամացույցը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 18-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 35-ամյա Արուսյակ Ջուլհակյանը և հայտնել, որ նույն օրը, երեկոյան 5 րոպեի տարբերությամբ թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում անհայտ անձը իր պայուսակի միջից գողացել է իր անձնագիրը, սոցիալական քարտը, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամի մանդատը, ինչպես նաև Michael Kors արտադրության թանկարժեք ժամացուցյը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ջուլհակյանը Երևանի ավագանու անդամ է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր