211652_close_icon
views-count7555 դիտում article-date 14:05 19-11-2018

Համաեվրոպական հեռախոսամարաթոն 2018-ին նվիրաբերվել է 1 մլն 242 հազար 460 եվրո

Ավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնը: Նոյեմբերի 14-18-ն ընկած ժամանակահատվածում Եվրոպայի հայությունը հանգանակել է ընդհանուր առմամբ 1 մլն 242 հազար 460 եվրո: Հեռախոսամարաթոն-2018-ը մեկնարկել է Մարսելից՝ ընդգրկելով Թուլուզը, Լիոնը, Փարիզը: Այնուհետև ֆոնեթոնի էստաֆետը վերցրել են Շվեյցարիայի, Գերմանիայի, Հունաստանի հայերը: Այս տարի հեռախոսամարաթոնի մասնակիցների թիվը ավելացել է 700-ով՝ հատելով 10. 000-ի սահմանը: Համահայկական հիմնադրամի Հեռախոսամարաթոն-2018-ի գումարներն ուղղվելու են Տավուշի մարզի գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանը, Արցախում արևային էներգիայի ներդրմանը, նաև Հալեպի հայերի կարիքներին: Ստորև ներկայացնում ենք համաեվրոպական Հեռախոսամարաթոն 2018-ի արդյունքներն ըստ տարածաշրջանի. Փարիզ՝ 686 162 եվրո Մարսել՝ 207 149 եվրո Լիոն՝ 177 988 եվրո Թուլուզ՝ 66 447 եվրո Ֆրանսիա ընդհանուր՝ 1 137 746 եվրո Գերմանիա՝ 73 845 եվրո Շվեյցարիա՝ 19 717 եվրո Հունաստան՝ 11 150 եվրո

Նմանատիպ նյութեր