211652_close_icon
views-count3106 դիտում article-date 10:49 19-11-2018

Բակո Սահակյանն ԱՄՆ-ում այցելել է ՀԱԵ Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան և ՀՕՄ Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 18-ին Լոս Անջելեսում այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան, մասնակցել Սուրբ Ղեւոնդաց տաճարում մատուցված կիրակնօրյա պատարագին, հանդիպել թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանի, թեմական խորհրդի եւ հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմին՝ Արցախին մշտական աջակցություն ցուցաբերելու համար՝ բարձր գնահատելով կառույցի դերակատարությունը Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման եւ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում: Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, պաշտոնատար այլ անձինք: Նույն օրը Բակո Սահակյանը Լոս Անջելեսում այցելել է Հայ օգնության միության (ՀՕՄ) Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչություն եւ հանդիպում ունեցել կազմակերպության անդամների հետ` ատենապետուհի Սիլվա Փոլադյանի գլխավորությամբ: Ջերմ եւ անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, տարածաշրջանային գործընթացներին, Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ՀՕՄ-ին՝ Արցախին մշտապես սատարելու համար, նշելով, որ Արցախում խորը հարգանք են տածում կազմակերպության նկատմամբ: Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր