211652_close_icon
views-count3038 դիտում article-date 23:30 18-11-2018

Մերիլինի Մոնրոյի «Ոսկե գլոբուսը» աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով

Լոս-Անջելեսում կայացած աճուրդում վաճառել են ամերիկացի կինոդերասանուհի Մերիլին Մոնրոյի «Ոսկե Գլոբուսը»: Լոտը գնահատվել է 250 հազ. դոլար, ինչը ռեկորդային արժեք է: Մոնրոն մրցանակը ստացել էր 1961 թվականին՝ որպես հանդիսականների ամենասիրելի դերասանուհի: Բացի այդ, աճուրդում 490 հազ. դոլարով վաճառվել է կինոաստղի Ford մակնիշի սև ավտոմեքենան, որը նրա գործընկեր և լուսանկարիչ Միլթոն Գրինի ամանորյա նվերն էր, ինչպես նաև Մոնրոյի վարորդական իրավունքը Քոնեքթիքութ նահանգում: Այն գնահատվել է 10 հազ. դոլար: Աճուրդում 10,2 հազ. դոլարով վաճառվել է դերասանուհու ականջօղերը՝ լեռնային բյուրեղապակուց, սաթինե սև բլուզը՝ 44 հազ. դոլարով, և Playboy ամսագրի առաջին համարի նմուշը, որի շապիկին Մոնրոն է՝ 32 հազ. դոլարով:

Նմանատիպ նյութեր