4903 դիտում
23:34 16-11-2018
Հայ մշակույթը ներկայացվել է Կիևում ոչ նյութական մշակութային ժառանգության փառատոնում
Կիևի մշակույթի և արվեստի ազգային համալսարանում կայացավ II միջազգային գիտագործնական կոնֆերանս-փառատոնը՝ «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը որպես ժամանակակից զբոսաշրջային ռեսուրս՝ փորձ, պրակտիկա, նորարարություն» խորագրով:
[url=http://ua-report.info/news/hay_mshakowyty_nerkayacvel_e_kiewowm_och_nyowtakan_mshakowtayin_jharangowtyan_paratonowm/2018-11-16-2090#.W-7a-zgzbIV]
Analitikaua.net [/url]կայքը տեղեկացնում է, որ կազմակերպիչների թվում է Հայաստանի ճարտարագիտական համալսարանի լեզուների ամբիոնը՝ Վաղարշակ Մադոյանի գլխավորությամբ, «АОКС-Украина» մշակութային կապերի հայկական միության ներկայացուցիչները։ Երկրորդ տարին անընդմեջ կոնֆերանսն անցկացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին» կոնվենցիայով:
Կոնֆերանս-փառատոնի նորարարական ձևաչափը ներառում էր երեք փուլ` կլոր սեղան, գիտական կոնֆերանս և գալա համերգ: Գիտական համաժողովի ընթացքում «ԱՕԿՍ-ի-Ուկրաինա» մշակութային կապերի հայկական միության ղեկավար Ելենա Հովհաննիսյանը հանդես եկավ ողջույնի խոսքով և ներկայացրեց «Ֆոլկլորը որպես ազգի ոչ նյութական հոգևոր մշակույթի հիմք և նրա դերը՝ զբոսաշրջության զարգացման գործում» Վ․ Մադոյանի հետ համատեղ զեկույցը, որը շուտով կհրապարակվի համաժողովի զեկույցների ժողովածուում:
Կոնֆերանս-փառատոնի 3-րդ փուլում կայացավ գալահամերգը, որի ընթացքում ելույթ ունեցավ Նոնա Կոզլովա-Միրզաբեկյանցի և Տատյանա Չայկայի դաշնամուրային դուետ «Նո-Տա»-ն, և դուդուկահար Արմեն Կոստանդյանը։
Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը ակտիվ աշխատանք է տանում ազգային պատմական արժեքների հանրահռչակման ուղղությամբ: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքով՝ մշակույթը ավանդաբար կազմակերպության ուշադրության կենտրոնում է:
Նմանատիպ նյութեր
1131 դիտում
20:22 26-11-2014
Լավաշը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
2049 դիտում
23:35 01-06-2016
Հայաստանը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեի անդամ
Այս բաժնից
577 դիտում
10:57 19-04-2024
Dօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել