211652_close_icon
views-count2583 դիտում article-date 17:08 16-11-2018

Սմբատ Լպուտյանը՝ ՖԻԴԵ-ի հանձնաժողովի նախագահ

Լոնդոնում տեղի է ունեցել շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) հերթական համաժողովը: Գործկոմը ընտրել է հանձնաժողովների նախագահներ: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, միջազգային գրոսմայստեր, համաշխարհային օլիմպիադաների բազմակի հաղթող և մրցանակակիր Սմբատ Լպուտյանն ընտրվել է «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովի նախագահ: ՖԻԴԵ-ի գործկոմը գնահատել է շախմատը Հայաստանի ուսումնական հաստատություններում ներդնելու հաջողված փորձը: ՀԱՕԿ-ը շնորհավորում է երևանցի անվանի շախմատային գործչին և մաղթում բեղմնավոր գործունեություն հայրենիքում և ՖԻԴԵ-ում:

Նմանատիպ նյութեր