211652_close_icon
views-count67315 դիտում article-date 18:11 14-11-2018

Կրակոցներ Երևանի կենտրոնում. «Ցիտադել» բիզնես կենտրոնի մոտ BMW-ի միջից երիտասարդները կրակոցներ են արձակել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր կեսգիշերին ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառաողները՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ, 28-ամյա Վլադիմիր Կիրակոսյանին և Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ, 23-ամյա Համլետ Ավագյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք բերման են ենթարկվել նույն օրը, գիշերը ժամը 04:30-ի սահմաններում՝ կենտրոն վարչական շրջանում՝ Տերյան փողոցում, Ցիտադել բիզնես կենտրոնի դիմաց BMW մակնիշի տրանզիտ համարանիշներով ավտոմեքենայի միջից կրակոցներ արձակելու համար: Ոստիկանները հայտնաբերել են նաև ատրճանակը, որով Վ. Կիրակոսյանը կրակոցներ է արձակել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Նոր Նորքի բաժին: «Տաք գլուխ» երիտասարդները ստորագրությամբ ազատ են արձակվել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր