211652_close_icon
views-count3506 դիտում article-date 16:17 12-11-2018

Հրադադարի ռեժիմի պահպանումը ՄԽ համանախագահների միջնորդական առաքելության արդյունավետության կարևոր պայման է. ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության արդյունավետության եւ Կարգավորման էական ասպեկտների հարցում փոխզիջման առաջխաղացման կարևորագույն պայման է: ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության թվիթերի միկրոբլոգից, այս մասին ասել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: «Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին հարաբերական կայունությունը պահպանվում է, հրադադարի ռեժիմի խախտումների թիվն էլ նվազում: Մենք կոչ ենք անում կողմերին լրացուցիչ միջոցներով ամրապնդել լարվածության նվազեցման դրական միտումը: Հրադադարի ռեժիմի պահպանումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության արդյունավետության եւ Կարգավորման էական ասպեկտների հարցում փոխզիջման առաջխաղացման կարևորագույն պայման է»,-գրված է միկրոբլոգում:

Նմանատիպ նյութեր