211652_close_icon
views-count6939 դիտում article-date 22:27 11-11-2018

Հրապարակվել է սաուդյան հյուպատոսարանում գազանաբար սպանված լրագրողի վերջին խոսքերի ձայնագրությունը

Արաբական մի շարք լրատվամիջոցներ հրապարակել են գազանաբար սպանված սաուդյան լրագրող Ջամալ Հաշոգիի վերջին խոսքերը: Al-Jazeera-ն ներկայացրել է ձայնագրություն, որտեղ Հաշոգին ասում է. «Ես խեղդվում եմ: Հանեք այս տոպրակն իմ գլխից, ես կլաուստրաֆոբիա ունեմ»: Սա վերջին խոսքերն են, որն ասել է հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սպանված լրագրողը: Համաձայն ձայնագրության, Հաշոգին մահացել է իր գլխին պոլիէթիլենային տոպրակ հագցնելուց 7 րոպե անց: Հիշեցնենք, որ սաուդյան իշխանությունները պնդում էին, որ լրագրողը սպանվել է վիճաբանության և ծեծկռտուքի արդյունքում: Իսկ Ստամբուլի դատախազությունը հաղորդել էր, որ լրագրողին խեղդել են, որից հետո նրա մարմինը մասնատել են և ոչնչացրել ծծմբաթթվի մեջ: Սպանության ձայնագրությունը Թուրքիան փոխանցել է ԱՄՆ-ին, Գերմանիային, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային և Սաուդյան Արաբիային:

Նմանատիպ նյութեր