211652_close_icon
views-count2367 դիտում article-date 23:46 11-11-2018

Իսպանիայում շարունակվում է շախմատի աշխարհի մինչև 8, 10 և 12 տարեկանների առաջնությունը

Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում շարունակվում է աշխարհի մինչև 8, 10 և 12 տարեկանների առաջնությունը: Մրցաշարերում արդեն կայացել են նախատեսված 11 տուրերից 6-ը: Մինչև 8 տարեկան աղջիկների պայքարում Հայաստանը ներկայացնող Սոնա Կրկյաշարյանը վաստակել է 3 միավոր, իսկ աղյուսակ 6 միավորով գլխավորում է Վրաստանի ներկայացուցիչ Մգելաձե Կեսարիան: Մինչև 10 տարեկան աղջիկների ենթախմբի Հայաստանի ներկայացուցիչ Էլեն Միրզոյանը ևս իր ակտիվում գրանցել է 3 միավոր: Այս ենթախմբում աղյուսակ 6 միավորով գլխավորում է Չինաստանը ներկայացնող Ժոու Յաֆեյը: Մինչև 10 տարեկան տղաների առաջնությունում Ռուդոլֆ Փաշիկյանը վաստակել է 4, իսկ Վլադիմիր Շահինյանը և Դավիթ Ալեքսանյանը՝ 3-ական միավոր: Այստեղ աղյուսակը 5.5-ական միավորով գլխավորում են Ռուսաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Վոլկովը և Չինաստանը ներկայացնող Լի Յիհաոն: Մինչև 12 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Սեդա Բադալյանը վաստակել է 2.5 միավոր: Այս ենթախմբում աղյուսակը գլխավորում Հնդկաստանի ներկայացուցիչ Շրի Սավիթհան: Մինչև 12 տարեկան տղաների առաջնությունում Ալեքս Սահակյանը վաստակել է 4, իսկ Էմին Օհանյանը և Միքայել Ռոստոմյանը՝ 3-ական միավոր: Այստեղ աղյուսակը 6 միավորով գլխավորում Հնդկաստանի ներկայացուցիչ Ղուկեշը:

Նմանատիպ նյութեր