3950 դիտում
11:52 10-11-2018
Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի անձնակազմը հյուրախաղերով Լիբանանում է
Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով գտնվում է Լիբանանում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը հյուրախաղերը կազմակերպվել են Համազգային «Գասպար Իփեկյան» թատերախմբի վարչության հետ համատեղ։ Թատրոնը հանդես է գալիս Բեյրութի «Հակոբ Տեր-Մելքոնյան» թատերասրահում։
Աճեմյանցիները նոյեմբերից 8-12 կներկայացնեն Ա.Աղասարյան «Հարսանիք թիկունքում» Վ.Կրասնագորով «Սիրո CASTING», Գ.Գ.Մարկես «Երկնագույն շան աչքերը» ներկայացումները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց թատրոնի հասարակության հետ կապերի բաժնի պատասխանատու Նվարդ Ղազարյանը «Հարսանիք թիկունքում» ներկայացման Լիբանանյան առաջնախաղը դահլիճը ջերմ ընդունեց, իսկ ավարտին հոտնկայս ծափեր հաջորդեցին։ Ներկայացումից առաջ Գյումրու դրամատիկականի անձնակազմը հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի հետ։ Վեհափառ Հայրապետ Արամ Առաջինը կարևորել է Հայաստանի և Սփյուռքի համագործակցությունը հենց մշակույթի ոլորտում։ Բեյրութում կայանալիք բոլոր 5 օրերի ներկայացումների տոմսերը սպառված են։
Նմանատիպ նյութեր
5139 դիտում
21:10 07-11-2017
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն այս օրերին հյուրախաղերով Երևանում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1689 դիտում
14:20 06-12-2020
Մահացել է Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Յուրի Ոսկանյանը
Այս բաժնից
331 դիտում
18:50 23-04-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
532 դիտում
18:38 23-04-2024
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
436 դիտում
18:35 23-04-2024
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ