211652_close_icon
views-count2867 դիտում article-date 11:15 09-11-2018

Թրամփը երկարաձգել է Իրանի դեմ 1979 թվականի պատժամիջոցները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցների մասին՝ մոտ 40 տարվա վաղեմության հրամանագրի գործողությունը: Այդ մասին ասված է Կոնգրեսին հղված նամակում, որը հրապարակվել Է նոյեմբերի 8-ին: «Իրանի հետ մեր հարաբերություններն առայժմ չեն կարգավորվել»,-նշված է Թրամփի նամակում: Մասնավորապես, երկարաձգվել է նախագահ Ջիմի Քարտերի թիվ 12170 կատարողական հրամանագրի գործողությունը, որն ստորագրվել է 1979 թվականին իրանցի ուսանողների կողմից Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատունը գրավելուց հետո: Հրամանագիրն ԱՄՆ-ի իշխանություններին լայն լիազորություններ է ընձեռում։ Դրա կարևորագույն կետերից մեկն այն է, որ այն արգելափակում է Իրանի ցանկացած պետական սեփականություն, որը գտնվում է ԱՄՆ-ի իրավասության ներքո։

Նմանատիպ նյութեր