հիմնական կայք
Լրահոս

Ծանրամարտի ԱԱ. Տաթև Հակոբյանը ձախողեց մրցելույթները

Ծանրամարտի ԱԱ. Տաթև Հակոբյանը ձախողեց մրցելույթները Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է 2020 թվականին Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի համար:


Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս եկավ 81 կգ քաշային Տաթև Հակոբյանը: Հայ մարզուհին ձախողեց պոկում վարժությունը:

Տաթևը պատվիրել էր 104 կգ, սակայն 3 մոտեցումն էլ ձախողեց:

Պոկում վարժությունում անհաջողությունից հետո Տաթևը հրաժարվեց մասնակցել հրում վարժությանը` այդպիսով ավարտելով ելույթն աշխարհի առաջնությունում, հայտնում է Armsport.am-ը:

© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք