հիմնական կայք
Լրահոս

Երևանում 26-ամյա երիտասարդը, ով վարորդական իրավունքի վկայական չունի, վրաերթի է ենթարկել հետիոտնի. նա փախուստի չի դիմել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանում 26-ամյա  երիտասարդը, ով վարորդական իրավունքի վկայական չունի, վրաերթի  է ենթարկել  հետիոտնի. նա փախուստի չի դիմել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր՝ նոյեմբերի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում Ժամը 20:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Արեգ Հայրապետյանը իր վարած Mercedes մակնիշի 11 ՏA 110 համարանիշի ավտոմեքենայով Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնի:


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ դեպքի վայրում հավաքվածների պատմածի, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Իզմիրլյան բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին տեղեկացրել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի տեսուչներ Հրաչ Ալեքսանյանն ու Կարեն Խուդանյանը:

Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդ Ա. Հայրապետյանը ճանապարհային ոստիկաններին հայտնեց, որ ինքը վարորդական իրավունքի վկայական չունի:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք