211652_close_icon
views-count1331 դիտում article-date 21:25 08-11-2018

ՆԱՏՕ-ի փորձագետների հետ անցկացվել են մասնագիտական քննարկումներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 6-ից 8-ը ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման DEEP» թիմի 2018թ. համագործակցության պլանի համաձայն Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» և ՆԱՏՕ-ի Բարեվարքության հարցերով միացյալ թիմը: Այցի նպատակն է ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում զինվորական առաջնորդություն և էթիկա, պետական/իրավական պատրաստություն առարկաների ուսումնական ծրագրերի կատարելագործման շուրջ մասնագիտական քննարկումների անցկացումը: Այցի շրջանակում նոյեմբերի 7-ին և 8-ին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում կազմակերպվել են ՆԱՏՕ-ի փորձագետների և ՀՀ զինված ուժերի կրթական համակարգում բարեվարքության ուսուցման ներդրման գործընթացը համապարփակ լուծելու համար ստեղծված ՊՆ աշխատանքային խմբի քննարկումները: Հայկական կողմը ներկայացրել է ՀՀ զիված ուժերի կրթական համակարգում բարեվարքության ուսուցման ներդրման գործընթացի շրջանակներում իրականացված աշխատանքները, մասնավորապես` ռազմաուսումնական հաստատությունների համապատասխան առարկաների ուսումնական ծրագրերում բարեվարքության վերաբերյալ թեմատիկ նյութերի ներդրման, ինչպես նաև գործընթացի ճանապարհային քարտեզի նախագծերը: ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման DEEP» թիմի փորձագետներն իրենց հերթին ներկայացրել են Դաշինքի անդամ երկրների ռազմաուսումնական հաստատություններում բարեվարքության ոլորտին վերաբերող ուսումնական առարկաների և դասընթացների ներդրման և անցկացման փորձը: Այցի արդյունքներն ամփոփվել են փորձագետների խմբի հետ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի հանդիպման ընթացքում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր