211652_close_icon
views-count21052 դիտում article-date 18:32 08-11-2018

Մեր ժողովուրդը բառիս ամենաուղիղ իմաստով կոտորվումա ավտովթարներից. Հայկ Բաբայան

«Հայֆիլմի Վերածնունդ» նախաձեռնության հեղինակ Հայկ Բաբայանն իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/hayk.babayan.5243]էջում [/url]գրում է. Ամբողջ Էջմիածինը այս պահին սուգ է ու ջահել տղերքի թաղում։ Այսօր էլ [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/07/1109530/]վթարից [/url]4 զինվոր զոհվեց։ Իսկ Նախավերջին [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/06/1109388/]վթարից[/url] զոհվածները բոլորը երիտասարդ տղաներ էին և Էջմիածնից։ Դրանից առաջ էլի խոշոր վթարներ, զոհերը երեխաներ, զինվորներ, հարսանիքի մասնակիցներ, բանակից վերադարձող ու բանակ ճանապարհողներ։ Մեր ժողովուրդը բառիս ամենաուղիղ իմաստով կոտորվումա ավտովթարներից։ Սա լուրջ սպառնալիքա։ Երկիրը ծերանումա։ Օր չկա, որ մի քանի զոհ չլինի վթարներից ու հատկապես երիտասարդները։ Եվ այս խնդրի լուծումներից մեկն է անհապաղ օր առաջ պարոն Artak Zeynalyan ջան կարծում եմ կարելի է քրեականացնել ամենախիստ պատժով հարբած բոլոր վարորդներին։ Հարբած վարորդը պոտենցիալ մարդասպան է։ Երկիրը կոտորովումա հերիքա տղերք, էս գեղեցիկ կյանքը ապրեք մահը միևնույն է գալու է։ Համբերություն մեզ։ Զոհեր ու զոհեր ուրիշ բան չենք լսում։

Նմանատիպ նյութեր