6335 դիտում
17:58 08-11-2018
Մոսկվայում պայթյունի վտանգի պատճառով «Երևան Պլազա» առևտրի կենտրոնից տարհանում է իրականացվում
Մոսկվայում ընթանում է «Երևան Պլազա» առևտրի կենտրոնի այցելուների տարհանման գործընթացը, ինչը պայմանավորված է հնարավոր պայթյունի մասին ահազանգով: Այս մասին հայտնում է [url=https://tass.ru/proisshestviya/5770492?following_ch=3914&utm_source=tass&utm_medium=push&utm_campaign=push_all]TACC[/url]-ը:
«Իրականացվում է Տուլսկայա 13 հասցեում գտնվող «Երևան Պլազա» առևտրի կենտրոնի այցելուների տարհանում: Պայթյունի վտանգի մասին տեղեկություն է ստացվել»,-մանրամասնել է գործակալության զրուցակիցը:
Սակայն ՌԴ արտակարգ իրավիճակների, ինչպես նաև ներքին գործերի նախարարությունները տեղեկությունը դեռևս չեն հաստատել:
Նմանատիպ նյութեր
8654 դիտում
22:03 18-02-2016
Պայթյունի վտանգի պատճառով Մոսկվայի 9 խոշոր առևտրի կենտրոններից տարհանում են այցելուներին
2325 դիտում
23:18 26-03-2014
Մոսկվայի ոստիկանությունը «Երևան Պլազա»֊ից տարհանել է մարդկանց՝ պայթյունի սպառնալիքի պատճառով
Այս բաժնից
475 դիտում
15:47 17-04-2024
Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև
1039 դիտում
13:41 17-04-2024
Սոչիում ձերբակալվել է KВН-ի փառատոնի ժամանակ հումորիստ Ամիրան Գևորգյանին սպանողը