211652_close_icon
views-count3829 դիտում article-date 13:44 08-11-2018

Նա երբեք չի փոխվի. Մոուրինյոն «տեղը դրեց» իտալական երկրպագուներին. ՖՈՏՈՇԱՐՔ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի գլխավոր զարդը դարձավ Տուրինում «Յուվենտուսի» և «Մանչեսթեր Յունայթեդի» դիմակայությունը, որն ավարտվեց մանկունյանցիների սենսացիոն [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/08/1109600/]հաղթանակով[/url]՝ 2:1: Իսկ ահա կոնկրետ այս խաղի հերոսներից մեկը դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Խաղի եզրափակիչ սուլիչից հետո վերջինս հանդերձարան գնալու փոխարեն խաղադաշտ մտավ ու՝ այսպես ասած, «տեղը դրեց» «Յուվեի» երկրպագուներին, ձեռքը ականջին դնելով և դեմքի համապատասխան արտահայտություն անելով: Սա Մոուրինյոն է, միայն նա կարող է այսպես անել, մրցակցի դաշտում այսպես «շշել»: Ճիշտ է, Մոուրինյոյի վարքագիծը դուր չեկավ Լեոնարդո Բոնուչիին, որը մոտեցավ Մոուրինյոյին՝ պարզաբանում պահանջելու: Պորտուգալացին նրան բանի տեղ չդրեց, շարունակեց իր դերը, մի փոքր խառնշփոթ եղավ, և մարզադաշտի աշխատակիցների միջամտությունից հետո Մոուրինյոն հեռացավ: Խաղից հետո Մոուրինյոն այսպես բացատրեց իր վարքագիծը. «90 րոպե շարունակ ինձ վիրավորում էին: Ես ոչ մեկի վրա չեմ հարձակվել, այլ պարզապես հասկացնել էի տալիս, որ ցանկանում երկպագուների ձայնը ավելի բարձր լսել: Միգուցե, ես չպետք է դա անեի, սակայն նրանք վիրավորում էին իմ ընտանիքը, և ես այդպես արձագանքեցի»: Ի դեպ, նմանատիպ մեկ այլ դրվագ էլ է եղել Մոուրինյոյի մասնակցությամբ: ՉԼ-ի կիսաեզրափակիչում «Բարսելոնայի» նկատմամբ «Կամպ Նոույում» տարած պատմական հաղթանակից հետո Ժոզեն հաղթական շրջան կատարեց մարզադաշտում, որից հետո նրա վրա հարձակվեց «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը, և բանը քիչ էր մնում հասներ ծեծկռտուքի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր