211652_close_icon
views-count2838 դիտում article-date 16:09 08-11-2018

Լոս Անջելեսի արվարձանում. hրաձգություն Է տեղի ունեցել կան զոհեր ու վիրավորներ. Los Angeles Times

Նոյեմբերի 7-ի երեկոյան հրաձգություն է տեղի ունեցել Լոս Անջելեսի մերձակա Թայզենդ-Օուքս քաղաքում: Արտակարգ պատահարի հետեւանքով կան զոհվածներ: Այդ մասին հայտնում է Los Angeles Times թերթը: Թերթը չի նշում սպանվածների ու վիրավորների թիվը: Ավելի վաղ ABC հեռուստաալիքը հայտնել է, որ բազմաթիվ մարդիկ են հրազնային վիրավորում ստացել: Նշվում է, որ հրազենով զինված անհայտ տղամարդը մտել է Borderline Bar and Grill բարը և մոտ 30 կրակոց արձակել այնտեղ գտնվող մարդկանց վրա, ինչից հետո դիմել է փախուստի: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության տասնյակ մեքենաներ։ Ոստիկանությունը որոնում է հանցագործին:

Նմանատիպ նյութեր