211652_close_icon
views-count11901 դիտում article-date 12:07 08-11-2018

Վթարի պատճառների շարքում կան տեխնիկական եւ ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք կոպիտ բացթողումներ. ՊՆ

Նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական եւ ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք կոպիտ բացթողումներ։ Այս մասին պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ ասել է նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։ Ողբերգական պատահարի զոհերի հարազատներին իր խորին ցավակցությունն է հայտնել պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, նշելով, որ ընթանում է ծառայական քննություն, որի նախնական արդյունքներով արդեն իսկ ակնհայտ է, որ ողբերգության պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական եւ ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք կոպիտ բացթողումներ։ Դավիթ Տոնոյանը վստահեցրել է, որ մեղավորները պատասխանատվություն կկրեն օրենքի ողջ խստությամբ։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/07/1109530/]հայտնել [/url]էինք, որ նոյեմբերի 7-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհի 39 կմ հատվածում։ Ինչպես հայտնլ էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՊՆ համարանիշներով բեռնատար ավտոմեքենան ժամը 12։00-ի սահմաններում Գորիսից դեպի Կուբաթլի ճանապարհին վթարի էր ենթարկվել, ինչի հետևանքով 4 զինվոր մահացել էր, կային մի քանի վիրավորներ։

Նմանատիպ նյութեր