հիմնական կայք
Լրահոս

ԱՄՆ-ը նման խնդիր Հայաստանի առջև չի դնում, ուստի նման ծայրահեղ միջոցների կա­րիք չի լինի․ Փոլ Գոբլ․ «168 ժամ»

ԱՄՆ-ը նման խնդիր Հայաստանի առջև չի դնում, ուստի նման ծայրահեղ միջոցների կա­րիք չի լինի․ Փոլ Գոբլ․ «168 ժամ» «168 ժամ» թերթը գրում է. ««168 ժամի» հետ զրույցում ամերիկացի նախկին դիվանագետ, քաղաքական վերլուծաբան Փոլ Գոբլն ասաց, որ չնայած խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հարավային Կովկաս նպա­տակ ուներ բացահայտելու այն տրամադրությունները, որոնք կան տարածաշրջանում կապված Իրանի դեմ ամերիկյան քաղաքակա­նությանը (քանի որ այս տարածաշրջանը դի­տարկվում է որպես Իրանին հակազդելու գո­տի), Միացյալ Նահանգները դեմ չէր լինի դաշ­նակիցներ ձեռք բերել Իրանի դեմ, բայց կա նաև ընկալում, որն արտացոլվեց Բոլթոնի վեր­ջին հայտարարություններից մեկում, որ որոշ երկրների հատուկ կարգավիճակին պետք է ըմբռնումով մոտենալ: Այդպիսի երկրներից մեկն էլ, ըստ Գոբլի, Հայաստանն է, որի համար Իրանի հետ հարաբերությունները կենսական նշանակություն ունեն, քանի որ իրավիճակի վատթարացումը ծայրահեղ դեպքում կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների:


«Հա­յաստանը Միացյալ Նահանգների համար կարևոր երկիր է շնորհիվ հզոր Սփյուռքի, որը լուրջ գործոն է Նահանգներում: Ուստի գործընկերային հարաբերությունները ենթադրում են նման վերաբերմունք՝ հասկանալով նաև, որ Իրանի ուղղության կորուստը Հայաստանի հա­մար նշանակելու է արտաքին կախվածության ուժեղացում Ռուսաստանից և Վրաստանից, որն անցանկալի է: ՀՀ վարչապետը խոսել էր սահմանի փակման հնարավորության մասին, որը, կարծում եմ, ծայրահեղ սցենար է, քանի որ ԱՄՆ-ը հասկանում է այն նշանակությունը, որն ունեն Իրանն ու Վրաստանը Հայաստանի հա­մար: Սահմանի փակումը դժվար հաղթահարելի խնդիր կարող է դառնալ Հայաստանի հա­մար: Պետք է խուսափել նման սցենարներից, ԱՄՆ-ը նման խնդիր Հայաստանի առջև չի դնում, ուստի նման ծայրահեղ միջոցների կա­րիք, կարծում եմ, չի լինի»,- ասաց Գոբլը:

Բայց, ըստ Գոբլի, միանշանակ տնտեսա­կան բնույթի ազդեցություն կլինի՝ հաշվի առ­նելով այն հանգամանքը, որ նախկին պատ­ժամիջոցների չեղարկումից հետո կողմերը լայնածավալ բնույթի ծրագրեր ունեին, և դրանցից մի քանիսի մեկնարկն արդեն տվել էին: Սակայն, նրա խոսքով, պատժամիջոցնե­րի հիմնական թիրախը նավթարդյունաբերու­թյունն է, որին Հայաստանը չի առնչվում: «Ուստի ազդեցությունը գալու է տնտեսության այլ ճյուղերից»,- նշեց նա:

Մեզ հետ զրույցում իրանցի վերլուծաբան Ալի Սալամին ասաց, որ ԱՄՆ ներկայիս վարչա­կազմն էլ ավելի լայնածավալ արշավ է սկսել Իրանի դեմ, որոնցում ցանկանում է ներգրավել Իրանի հարևաններին, այդ թվում Հայաստանին:

«Հասկանալի է, թե ինչու չեն դադարում ամերիկացի պաշտոնյաների այցերը տարա­ծաշրջան և Հայաստան: ԱՄՆ նախորդ վարչա­կազմերը նման հետևողականություն չէին ցու­ցաբերում: Նման պայմաններում էլ ավելի մեծ ուշադրություն է պահանջվում Հայաստանից, որպեսզի հայ-իրանական հարաբերություննե­րը չտուժեն: Այլապես դա լուրջ հարված կլինի թե՛ Իրանի, թե՛ Հայաստանի համար: Նախկին իշխանությունները կարողացան օպտիմալ մո­դել գտնել նման պայմաններում Իրանի հետ դրական հարաբերությունները պահպանելու և ԱՄՆ-ի հետ հարաբերվելու համար: Ներկայումս ամեն բան ցույց է տալիս, որ ՀՀ ներկայիս իշ­խանություններից է կախված, թե ինչ որոշում նրանք կկայացնեն Իրանի հետ հարաբերու­թյունների վերաբերյալ, քանի որ այս պատժա­միջոցների պատճառով կարող են տուժել հայ-իրանական առևտրատնտեսական հարաբե­րությունները, բայց կպահպանվեն քաղաքա­կան հարաբերությունները: Քաղաքական հա­րաբերությունները կվնասվեն երկկողմ սխալ բնույթի որոշումների պատճառով: Իսկ սահմա­նի փակման հնարավորության մասին քննար­կումն անհանգստացնող կարող է դիտարկվել, քանի որ այդ սահմանը չի փակվել Իրանի հա­մար ամենաբարդ փուլերում: Ինչ վերաբերում է առևտրատնտեսական հարաբերություններին, ապա, կարծում եմ, ազատ առևտրի գոտում ակ­տիվությունը կնվազի, քանի որ պատժամիջոց­ները վերաբերում են ոչ միայն Իրանին, իրանա­կան ընկերություններին, այլև նրանց հետ հա­մագործակցող օտարերկրյա որոշ ընկերու­թյուններին, ինչը նշանակում է, որ այդ պատժա­միջոցներից կսկսեն զգուշանալ նաև հայկա­կան ընկերություններ, որից կտուժի հայ-իրա­նական առևտրատնտեսական ոլորտը: Բայց պետք է ընդունել նաև, որ մեծ պրոյեկտներ դեռ չկան, այնպես որ՝ լուրջ տնտեսական հետևանքներ Հայաստանը դժվար թե զգա»,- ասաց իրանցի քաղաքագետը:

Նրա խոսքով ներկայումս Իրանի համար կարևոր է Հայաստանի քաղաքական աջակցու­թյունը և չեզոքությունը, քանի որ դեռ հասկա­նալի չէ, թե ինչպիսին կլինի նրանց դիրքորոշումն այս իրավիճակի վերաբերյալ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք