հիմնական կայք
Լրահոս

Ինչ հարց է լուծելու Հայաստանն այսօր Աստանայում. ՀԱՊԿ դիլեման․ «Ժամանակ»

Ինչ հարց է լուծելու Հայաստանն այսօր Աստանայում. ՀԱՊԿ դիլեման․ «Ժամանակ» «Ժամանակ» թերթը գրում է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աստանայում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագ­րի կազմակերպության վեհա­ժողովին: Այդ վեհաժողովից առաջ հանրության հետաքրք­րության կենտրոնում է հայտն­վել ՀԱՊԿ գլխավոր քարտուղա­րի հարցը, հատկապես Յուրի Խաչատուրովի պաշտոնանկությունից հետո:


Իսկ առանցքային օրա­կարգի խնդիրը վերաբերում է ՀԱՊԿ ռազմաքաղաքական նշանակությանը, բնույթին, բո­վանդակությանը և կոչմանը ընդհանրապես: Այդ կառույցը կա՞, մասնավորապես Հայաս­տանի համար՝ որպես ռազմա­քաղաքական բլոկ, թե՞ դա մի­այն թուղթ է, որն իրականում Հայաստանին ավելի խոցելի և հիմար վիճակի մեջ է դնում իր դատարկ գոյությամբ:

Այն, որ այս խնդիրը կա և այն էլ լրջորեն, ակնառու էր դեռևս Սերժ Սարգսյանի այն բաց դժգոհություններից, որ հնչեց­րել է ՀԱՊԿ վեհաժողովներում: Սակայն մյուս կողմից՝ դրանք դառնում էին Հայաստանի ան­զորության վկայություններ: Հայաստանում իշխանափոխությունից հետո, անշուշտ, փոխվել է նաև Հայաստանի իշխա­նության քաղաքական կարո­ղությունների բազան, և այս առումով, Հայաստանից, իհար­կե, ակնկալվում են ոչ այնքան հուսահատ դեմարշներ, այլ շատ առարկայական քաղաքա­կան հարցադրումներ:

Այլ խնդիր է, որ որևէ դեմարշ կա­րող է հաջորդել այդ հարցադ­րումների հանդեպ անտարբեր կամ արհամարհական վերա­բերմունքին, եթե այդպիսին լինի ՀԱՊԿ անդամների վերա­բերմունքը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

© 2012-2018 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք